Փորձարարական բուժումը կարող է պաշտպանել սիբիրախտից

13:46   9 դեկտեմբերի, 2021

Սիբիրախտ առաջացնող բակտերիայից արտադրվող ֆերմենտի փոփոխությունը կարող է պաշտպանել մկներին այդ հիվանդությունից: Այս մասին հաղորդվում է նոր հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Science Translational Medicine ամսագրում։

Bacillus anthracis-ը՝ սիբիրյան խոց առաջացնող բակտերիան, կենսաահաբեկչության ամենալուրջ սպառնալիքներից է համարվում եւ հանրային առողջության խնդիրներից մեկը աշխարհի շատ երկրներում:

Նոր հետազոտության հեղինակները բակտերիան շրջապատող պարկուճը ոչնչացնելու մեթոդ են մշակել, որը նվազեցնում է վիրուսայնությունը եւ ամրացնում իմունային համակարգը դրա դեմ։

Ըստ հոդվածի ավագ հեղինակ, բ.գ.թ. Արթուր Մ. Ֆրիդլենդերի` սիբիրախտի շտամները, որոնք կայուն են դառնում հայտնի հակաբիոտիկներով բուժման նկատմամբ, գնալով ավելի լուրջ խնդիր են դառնում:

Ֆրիդլենդերը եւ նրա թիմն ԱՄՆ բանակի վարակիչ հիվանդությունների բժշկական գիտահետազոտական ​​ինստիտուտում (USAMRIID) ուսումնասիրել են այլընտրանքային բուժման մոտեցումները, որոնք հակաբիոտիկ դեղամիջոցներ չեն պահանջում: Բավականին պարզ լուծումը խոստումնալից է թվացել՝ բակտերիաներն ավելի զգայուն դարձնելն իմունային համակարգի նկատմամբ: Գիտնականները այս մոտեցումը փորձարկել են մկների վրա։ Արդյունքում սպորներով վարակված 10 մկներից 10-ը ողջ են մնացել։ Միայն մեկ մուկ է կարողացել ողջ մնալ։



© NEWS.am Medicine