Կաթվածից մեկ տարի անց էպիլեպսիայի ռիսկը կտրուկ աճում է․ հետազոտություն

23:41   15 դեկտեմբերի, 2021

Կաթվածից մեկ տարի անց էպիլեպսիայի ռիսկը կտրուկ աճում է։ Այս մասին ասվում է Օրհուսի համալսարանի Կլինիկական բժշկության ինստիտուտի նոր ուսումնասիրության մեջ։

Ինչպես հայտնում է Medportal.ru-ն, հետազոտության հեղինակները վերլուծել են դանիացի 88 հազար բնակիչների տվյալները, ովքեր ինսուլտ են տարել 2004-ից 2016 թվականներին: Հիվանդներից ոչ մեկի մոտ նախկինում էպիլեպսիա չի ախտորոշվել։ Հետազոտության մասնակիցների միջին տարիքը եղել է 69 տարեկան։ Հիվանդների մեծ մասը տարել է իշեմիկ կաթված, մնացածը՝ անցողիկ իշեմիկ նոպա եւ հեմոռագիկ կաթված։

Էպիլեպսիա է ախտորոշվել 3400 պացիենտի մոտ։ Այս հիվանդության զարգացման ամենամեծ ռիսկը եղել է ծանր հեմոռագիկ կաթվածից հետո մեկ տարվա ընթացքում՝ 9,8%: Ծանր իշեմիկ կաթվածից հետո էպիլեպսիայի զարգացման ռիսկը կազմել է 7,8%, թեթեւ կաթվածից հետո՝ 1,3%։

Հետաքրքիրն այն է, որ հետագա տարիներին էպիլեպսիայի ռիսկը նվազել է բոլոր խմբերում, սակայն ամբողջությամբ չի անհետացել: Այսպիսով, ծանր հեմատոմաների դեպքում այս հիվանդության ռիսկը կազմում էր 2,3% նույնիսկ չորս տարի անց:



© NEWS.am Medicine