Ինչով են վտանգավոր կոդեին պարունակող ցավազրկողները

11:50   20 դեկտեմբերի, 2021

Կոդեին պարունակող ցավազրկողները կարող են վտանգ ներկայացնել առողջության համար, հավաստիացնում է դեղագործ Ջուլիա Գուերինին (Մեծ Բրիտանիա):

Ինչպես նշում է Daily Express-ը, այս ակտիվ բաղադրիչով դեղամիջոցները խորհուրդ է տրվում ընդունել երեք օրից ոչ ավելի եւ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Դրանք երկար ժամանակ օգտագործելը, հատկապես առանց բժշկի հսկողության, կարող է հանգեցնել լյարդի, երիկամների եւ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրների:

Կոդեինի մյուս վտանգը դրան սովորելն է: Այս դեղերից կախվածությունը կարող է նույնիսկ հոգեկան խնդիրների պատճառ դառնալ:

Հունիսին Ավտոմեքենաների սեփականատերերի իրավունքների պաշտպանության կոմիտեի փոխնախագահ, ավտոմոբիլիստների «Ընտրության ազատություն» շարժման անդամ Ալեքսանդր Խոլոդովն (Ռուսաստան) իր հերթին նշել էր, որ դեղեր ընդունելիս անհրաժեշտ է նախ ուսումնասիրել դրանց օգտագործման ցուցումները։ Շատ դեղամիջոցների վրա գրված է, որ դրանց ընդունման դեպքում խորհուրդ չի տրվում տրանսպորտային միջոցներ վարել, եւ դա անպայման պետք է հաշվի առնել։

«Կան դեղեր, որոնք պարունակում են, օրինակ, կոդեին, թմրամիջոցների թեստերում դա ցույց կտա նույնը, ինչ հերոինը։ Հիմա շատ դեղամիջոցներում դրանից ազատվում են, փոխում են բաղադրությունը, բայց հնարավոր է ինչ-որ տեղ հին դեղեր են մնացել կամ որոշներում այն դեռեւս պարունակվում է, այսինքն՝ ամեն դեպքում արժե ուշադրություն դարձնել»,- ասել է մասնագետը։



© NEWS.am Medicine