1317 հոսպիտալացվածների 94,9%-ը պատվաստված չէ. Առողջապահության նախարարություն

14:03   20 դեկտեմբերի, 2021

5473 դրական թեստավորվածների 90,3%-ը պատվաստված չէ:

ՀՀ առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ 1317 հոսպիտալացվածների 94,9%-ը պատվաստված չէ, 143 ինտենսիվ թերապիայի կարիք ունեցողների 95,8%-ը պատվաստված չէ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում կատարվել է կորոնավիրուսի դեմ 1 546 632 պատվաստում:



© NEWS.am Medicine