Հայաստանում օմիկրոն շտամով վարակման դեպք դեռ չի գրանցվել

15:19   20 դեկտեմբերի, 2021

Կորոնավիրուսի օմիկրոն շտամ Հայաստանում դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնում։

Վիրուսի շտամը որոշելու համար ոչ թե ՊՇՌ թեստ, այլ հաջորդականացում կոչվող հետազոտություն է անցկացվում: Սակայն ոչ բոլոր դրական դեպքերն են ենթարկվում այս հետազոտությանը, այլ` դրանցից միայն մի քանիսը: Եւ ուսումնասիրվածների թվում, ըստ մասնագետների, նոր շտամ դեռ չի հայտնաբերվել։

Նշենք, որ կորոնավիրուսի նոր շտամն արդեն ներթափանցել է մեր տարածաշրջան: Վարակման երկու դեպք գրանցվել է Վրաստանում, եւս մեկ դեպք՝ Իրանում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի նոր շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի շուրջ 90 երկրներում, եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն որպես «անհանգստություն առաջացնող» է որակել: Աշխարհում դրա տարածման էպիկենտրոնը հարավային Աֆրիկան ​​է:



© NEWS.am Medicine