Ի՞նչ հիվանդության մասին կարող է վկայել ուսերի կամ ձեռքերի ցավը  

23:39   21 դեկտեմբերի, 2021

Ուսերի կամ ձեռքերի ցավը կարող է լինել թոքերի քաղցկեղի ախտանիշ, գրում է The Mirror-ը։ 

Եթե ​​նման ցավի ակնհայտ, հասկանալի պատճառներ չկան, խորհուրդ է տրվում դիմել մասնագետի եւ պարզել, թե կոնկրետ ինչ խնդիրներ են առաջացրել այն։

Վաղ փուլում քաղցկեղի ախտանիշ կարող է լինել նաեւ մատների չոր մաշկը։ Նման խնդիրը կարող է առաջանալ վերջույթների արյունամատակարարման հետ կապված խնդիրների պատճառով։ 

Թոքերի քաղցկեղով հիվանդները հաճախ նաեւ բողոքում են վերջույթների ծակծկոցից, որը նույնպես կապված է արյան անբավարար շրջանառության հետ։

Թոքերի քաղցկեղի մասին կարող են վկայել նաեւ չկտրվող ​​հազը, կրծքավանդակի հատվածում հաճախակի վարակները, շնչելիս թթվածնի պակասը, ներշնչելիս ցավը, անտարբերությունն ու քնկոտությունը:



© NEWS.am Medicine