Ինչպե՞ս անվտանգ աշխատել մսամթերքի հետ. Նախատոնական խորհուրդներ

12:55   27 դեկտեմբերի, 2021

Ամանորի համար պահված սառեցված մսամթերքն անհրաժեշտ է հալեցնել սառնարանում, սառը ջրում կամ միկրոալիքային վառարանում: Նման խորհուրդ է տալիս ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Եթե հրուշակեղենը պարունակում է կաթ և ձու, պետք է սկզբում եփել նվազագույնը 110°C, ապա սառեցնել:

Պետք չէ օգտագործել նույն գդալը խառնելու և համտեսելու համար, քանի որ անվտանգ չէ. այն կարող է տարածել մանրէներ ու վարակներ:

Սնունդ պատրաստելիս անհրաժեշտ է ապահովել պատշաճ ջերմաստիճան (մանրէները ոչնչանում են 70 °C բարձր ջերմաստիճանում):

Ձեռքերը հարկավոր է հաճախակի լվանալ` օճառով և հոսող ջրով, սնունդ պատրաստելուց առաջ, հում մսամթերքի հետ շփվելուց հետո, սնունդ ընդունելուց առաջ, սանհանգույցից օգտվելուց հետո կամ կենդանիներին դիպչելու դեպքում:

Նախընտրելի է սնունդն իրացնել 1 օրվա ընթացքում: Իսկ, եթե քանակությունը շատ է, ապա այն պետք է պահել սառնարանում, փակ տարաների մեջ և օգտագործել ոչ ավելի, քան 2-3 օրվա ընթացքում:



© NEWS.am Medicine