Տաք թեյը կրկնապատկում է քաղցկեղի զարգացման ռիսկը. ուսումնասիրություն

23:32   28 դեկտեմբերի, 2021

Թեյը համարվում է առողջարար ըմպելիք, սակայն դրա չարաշահումը կարող է լուրջ վտանգ ներկայացնել առողջության համար։ Նման կարծիք է հայտնել Ամերիկյան օնկոլոգիական հանրության (ACS) առաջատար հետազոտողներից մեկը՝ Ֆարհադ Իսլամին։

Նրա խոսքով՝ 60 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում թեյ խմելը կարող է կրկնապատկել քաղցկեղի որոշակի տեսակի առաջացման վտանգը։ 

Կատարվել է հետազոտություն, որի ընթացքում պարզվել է, որ թեյ խմելը 700 միլիլիտրից պակաս քանակությամբ եւ 60 աստիճանից ավելի ջերմաստիճանում ամեն օր մոտ 90%-ով մեծացնում է կերակրափողի տափակ բջջային քաղցկեղի առաջացման վտանգը։

Մասնագետի խոսքով՝ նման հետեւանքների կարող է հանգեցնել ոչ միայն թեյի, այլ ցանկացած տաք ըմպելիքի օգտագործումը։



© NEWS.am Medicine