Ո՞ր ախտանիշները կարող են վկայել լյարդի հիվանդության մասին

11:43   29 դեկտեմբերի, 2021

Ո՞ր ախտանիշները կարող են վկայել լյարդի հիվանդության մասին։

Ինչպես հայտնում է Eat This, Not That!-ը, խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել այնպիսի ախտանիշների վրա, ինչպիսիք են աչքերի եւ մաշկի դեղնածությունը, որովայնի ցավը, քնի խանգարումը եւ հոգնածությունը։

«Լյարդի վնասման հիմնական ախտանիշը ցավն է որովայնի վերին հատվածում։ Դրա աղբյուրը միշտ չէ, որ հնարավոր է ճշգրիտ նշել, բայց եթե դա կապված է հոգնածության հետ, դուք պետք է անհապաղ դիմեք բժշկի»,-ասել է բժիշկ Ջե Պակը։

Ակնաբույժ Յունա Ռապոպորտը աչքերի սպիտակուցի դեղնացումը համարում է լյարդի վնասման հստակ նշաններից մեկը։ Մեկ այլ ախտանիշ կարող է լինել քսանտելազման՝ կոպերի վրա ճարպի կուտակում։

Բժիշկ Թեյլոր Գրաբերն իր հերթին նշել է, որ աչքերի եւ մաշկի սպիտակուցների դեղնացումը նշան է, որ բիլիռուբինը չի արտազատվում օրգանիզմից։ Նա խորհուրդ է տալիս մաշկի դեղնացման առաջին դրսեւորման դեպքում դիմել բժշկի։ 

«Ծանրաբեռնված լյարդն արտադրում է նյութեր, որոնք կարող են խանգարել նորմալ քունը»,-ասել է բժիշկը:

Նա նաեւ խորհուրդ է տալիս ուշադրություն դարձնել ակնեին եւ էքզեմային, որոնք կարող են առաջանալ, քանի որ վնասված լյարդը պատշաճ կերպով չի հեռացնում տոքսինները մարմնից: Կենտրոնացման հետ կապված խնդիրները եւ հորմոնալ անհավասարակշռության խախտումը նույնպես կարող են վկայել լյարդի հիվանդության մասին:



© NEWS.am Medicine