Պարանոցի, դեմքի եւ ականջների որ ախտանիշները կարող են վկայել քաղցկեղի մասին

15:37   9 հունվարի, 2022

Մաշկի քաղցկեղի որոշ ախտանիշներ կարելի է հայտնաբերել դեմքին, պարանոցին կամ ականջներին դրանց առաջացման շնորհիվ:

Express թերթը հայտնում է, որ հատուկ ուշադրության են արժանի մարգարտաճերմակ գոյացությունները։ Այս ախտանիշը մաշկի քաղցկեղի ամենատարածված ձեւի՝ բազալ բջջային կարցինոմայի դրսեւորում է։ Այն բավական դանդաղ է տարածվում եւ առավել հաճախ հանդիպում է հենց մեծահասակների մոտ։

Ամերիկյան WebDM կազմակերպության մասնագետները նշում են, որ բազալ բջջային ուռուցքները կարող են տարբեր ձեւեր ունենալ, այդ թվում՝ մարգարտաճերմակ կամ մոմե ելուստի ձեւ, հաճախ՝ ականջների, պարանոցի կամ դեմքի տեսանելի արյունատար անոթների: Որոշ դեպքերում դրանք կարող են հայտնվել մաշկի վրա կիսաթափանցիկ բշտիկների կամ կարմիր թեփուկավոր բծերի տեսքով: Ժամանակի ընթացքում բշտիկն ավելի է մեծանում, եւ որոշ դեպքերում այն կարող է կոշտանալ, արյունահոսել կամ վերածվել ցավոտ խոցի: Մաշկի վրա կարող են նաեւ սպիներ կամ քոր առաջանալ։

Մասնագետների խոսքով՝ մարմնի այլ մասերում նույնպես տափակ բջջային քաղցկեղի տարածման ոչ մեծ ռիսկ կա: Այն սովորաբար հայտնվում է ավշային հանգույցներում: Դրա հավանականությունը մոտ 5% է, իսկ նորագոյացությունները սովորաբար հայտնվում են մաշկի այն հատվածներում, որոնք ենթարկվում են արեւի ազդեցությանը:



© NEWS.am Medicine