Հունվարի 9-ի դրությամբ ՀՀ-ում պատվաստվել է 1 694 518 մարդ

11:01   10 հունվարի, 2022

ՀՀ առողջապահության նախարարությունը հրապարակել է տեղեկություն՝ հունվարի 9-ի դրությամբ ՀՀ-ում իրականացված պատվաստումների վերաբերյալ:

Ըստ այդմ՝ հունվարի 9-ի դրությամբ ՀՀ-ում պատվաստվել է 1 694 518 մարդ, որից, առաջին դեղաչափը ստացել է 952 813 մարդ, երկրորդ դեղաչափը ստացել է 740 489 մարդ:

Խթանիչ դեղաչափ արդեն ստացել է 1216 մարդ:



© NEWS.am Medicine