Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում 76 երեխա է լույս աշխարհ եկել

12:41   12 հունվարի, 2022

Հայաստանում Անպտղության հաղթահարման ծրագրի արդյունքում 2021 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ 76 երեխա է ծնվել եւ գրանցվել է 211 հղիություն. Այս երեխաները ծնվելու են արդեն 2022 թվականին: 2021 թվականին ծրագրի շրջանակում 857 շահառու է սպասարկվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ առողջապահության նախարարության Մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Նունե Փաշայանը:

Մասնագետի խոսքով՝ ծրագրի արդյունքները բավական լավն են, եւ կապված է դա այդ թվում ծրագրի ֆինանսավորման գրեթե երկու անգամ ավելացման հետ:

Ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը, Փաշայանի խոսքով, շատ մեծ էր: Սակայն շահառուների 6 խումբ էր սահմանվել՝ դրանում մասնակցելու համար: Նրանց թվում են զոհված զինվորների ընտանիքները, ովքեր ցանկանում են երեխա ունենալ:

Ծրագրի շահառու կարող են դառնալ նաեւ զինծառայողները եւ նրանց հավասարեցված անձինք, սահմանամերձ բնակավայրերի բնակիչները (նախկինում 18 սահմանամերձ համայնքի փոխարեն արդեն 84 համայնք են օգտվում այս ծրագրից), անապահով ընտանիքները, որոնք հաշվառված են համապատասխան համակարգում, հաշմանդամություն ունեցող անձինք: Եւս մեկ խումբ են խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները, ովքեր մինչեւ 42 տարեկան կարող են ծրագրի շահառու դառնալ:



© NEWS.am Medicine