Ո՞ր սովորություններն են վնասակար ատամների համար

09:45   14 հունվարի, 2022

Որոշ սովորություններ եւ սխալներն են լուրջ վնաս հասցնում բերանի խոռոչի եւ ատամների առողջությանը։ Այս սովորությունների մասին է խոսել ատամնաբույժ Անտոն Խմարենկոն։

Նրա խոսքով՝ կարեւոր է ճիշտ ընտրել ատամի մածուկն ու խոզանակը, որպեսզի դրանք չվնասեն ատամներին։ Այդպես, պետք չէ հզոր աբրազիվով սպիտակեցնող մածուկներ եւ կոշտ խոզանակներ ընտրել:

Ատամների առողջությանը զգալիորեն վնասում է տաք սուրճի հաճախակի օգտագործումը (հատկապես վտանգավոր է այն համադրել սառը նախուտեստների հետ), ինչպես նաեւ քաղցր ըմպելիքները, ինչպիսիք են հյութերը, մրգային ըմպելիքները եւ գազավորված ըմպելիքները։ Ընդ որում, որքան շատ թթու կա այդ ըմպելիքներում, այնքան մեծ է ատամի էմալին հասցվող վնասը։

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս չտարվել չիփսերով, բոված ընկույզով կամ արեւածաղկի սերմերով։ Կարեւոր է հրաժարվել գրիչները, մատիտները ծամելու սովորությունից, իսկ շշերը ատամներով բացել չի կարելի։ Նման ծանրաբեռնվածությունը ատամների քերծվածքների եւ ճաքերի է հանգեցնում:

Բացի այդ, մարտարվեստով զբաղվելիս մասնագետը խորհուրդ է տալիս անպայման պաշտպանիչ հարմարանք ձեռք բերել:



© NEWS.am Medicine