Ինչո՞ւ չարժե դիետաներ եւ «նոր կյանք» սկսել հունվարից

10:29   15 հունվարի, 2022

Սննդաբան Դալինա Սոտոն (ԱՄՆ) խորհուրդ է տալիս հրաժարվել շատերին ներհատուկ հունվարից նոր կյանք եւ դիետա սկսելու ցանկությունից:

Ըստ Well & Good-ի՝ շատ մարդիկ սննդի հետ հարաբերություններ են կառուցում մի ծայրահեղությունից մյուսը սկզբունքով. կա՛մ խիստ դիետաներ եւ զսպում, կա՛մ շատակերություն: Փորձագետի կարծիքով՝ ավելի լավ կլինի ծայրահեղությունների մեջ չընկնել:

«Մի քանի օր կարող եք ավելի շատ բանջարեղեն ուտել, որոշ օրերին՝ ավելի շատ քաղցրավենիք,- ասել է նա:- Բայց ճոճանակը երբեք պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել»:

Նրա խոսքով՝ օրգանիզմն ինքը պետք է որոշի, թե ինչ սնունդ է իրեն անհրաժեշտ։

«Դուք կարող եք նկատել, որ եթե մի օր ալկոհոլ կամ քաղցրավենիք չափից շատ եք օգտագործում, հաջորդ օրը կարող եք աղցանի ցանկություն ունենալ,- ասել է նա:- Կամ գուցե կանաչ հյութ կամ թեթեւ նախաճաշ եք ուզում ավելի ծանրր ընթրիքից հետո»:

Մասնագետը նաեւ խորհուրդ է տալիս նոր տարում մտածել, թե ինչ է ձեզ համար առողջությունը եւ ինչի եք ձգտում։

«Դա քո արտաքինը չէ, չափսը տաբատի պիտակին կամ տառը վերնաշապիկի վրա: Ավելի կարեւոր է, թե ինչպես եք ուզում ձեզ զգալ մաձեր մարմնում»,- ասել է նա:



© NEWS.am Medicine