Կորոնավիրուսի դեմ ՀՀ-ում երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի

10:26   17 հունվարի, 2022

Պատվաստումային գործընթացը շարունակվում է. Հայաստանում հունվարի 16-ի դրությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 միլիոն 761 հազար 529 քաղաքացի։

Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ առաջին դեղաչափը ստացել է 973 հազար 944 քաղաքացի, երկրորդ դեղաչափը` 784 հազար 849 քաղաքացի։

Երրորդ դեղաչափով պատվաստվել է 2736 քաղաքացի։



© NEWS.am Medicine