Ո՞ւմ համար վտանգավոր չէ կորոնավիրուսի օմիկրոն շտամը

18:35   17 հունվարի, 2022

Կորոնավիրուսի օմիկրոն շտամը կարող է վտանգավոր չլինել այն մարդկանց համար, ում իմունիտետն արդյունավետորեն պաշտպանում է նրանց սուր շնչառական վարակներով վարակվելուց։ Նման կարծիք է հայտնել բժիշկ եւ հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը։

Վեչերնյայա Մոսկվա թերթի հետ զրույցում մասնագետը նշել է, որ աշխարհի բնակչության 60-70 տոկոսը կվարակվի կորոնավիրուսի նոր շտամով։

«Մարդիկ, ովքեր գենետիկորեն դիմացկուն են վարակների նկատմամբ, եւ նրանք, ովքեր ունեն բավականաչափ ուժեղ իմունիտետ, չեն հիվանդանա»,-ասել է նա։

Նա օմիկրոնն անվանել է հասարակ սուր շնչառական հիվանդություն եւ վարակվածներին խորհուրդ է տվել հնարավորության դեպքում մնալ տանը, քանի որ հոսպիտալացման ժամանակ դելտա շտամով վարակվելու ռիսկ կա։

«Օմիկրոնով հիվանդներին պարզապես պետք է մեկուսացնել տանը։ Ես չեմ ասում բուժել. ՍՇՎ-ն չի բուժվում: Ուղղակի երկու-երեք օր մեկուսացեք»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի վերջին Բոտսվանայում եւ Հարավային Աֆրիկայում հայտնաբերվել է B.1.1.529 նոր շտամ: Օմիկրոնը համարվում է ավելի վարակիչ, բայց ավելի քիչ վտանգավոր, քան դելտա շտամը: Կարծիք կա նաեւ, որ նոր շտամից պաշտպանություն ապահովելու համար անհրաժեշտ է ոչ միայն ամբողջությամբ պատվաստել, այլեւ ստանալ պատվաստանյութի խթանող դեղաչափ։



© NEWS.am Medicine