Որո՞նք են սալորաչրի օգտակար հատկությունները

09:46   18 հունվարի, 2022

Սալորաչիրը կարող է նվազեցնել շաքարի ցանկությունը: Այս մասին ասվում է Journal of Nutrition Bulletin-ում հրապարակված հետազոտության մեջ։

Գիտնականների խոսքով՝ հետազոտության ընթացքում սալորաչիր կերած մարդիկ ավելի քիչ են քաղց զգացել եւ օրվա ընթացքում ավելի քիչ կալորիաներ են օգտագործել:

Պատահական չէ, որ շատ մասնագետներ այս մթերքն իդեալական են համարում հիմնական սննդընդունումների արանքում ուտելու համար: Այդպես, սննդաբան Լորեն Մանաքերը նշել է, որ սալորաչիրը կարող է քաղցրասերների համար փոխարինել վնասակար աղանդերը:

Մասնագետը հավելել է, որ այս չիրը հագեցած է բնական հակաօքսիդանտներով, վիտամիններով ու հանքանյութերով ու մանրաթելերով։ Յուրաքանչյուրը մոտ 3.5 գրամ բնական շաքար եւ 0.5 գրամ մանրաթել է պարունակում:



© NEWS.am Medicine