COVID-19-ը կարող է ավելի շատ ազդել ուղեղի վրա, քան Ալցհեյմերի հիվանդությունը․ հետազոտություն

11:53   18 հունվարի, 2022

COVID-19-ը կարող է ավելի շատ ազդել ուղեղի վրա, քան Ալցհեյմերի հիվանդությունը։ Այս եզրակացության են եկել Ալցհեյմերի դեմ պայքարի հարցով ասոցիացիայի հետազոտողները։

The Daily Mail-ի հաղորդմամբ՝ ամենաշատ ռիսկի տակ են գտնվում նրանք, ում մոտ կորոնավիրուսը ծանր է ընթանում եւ ովքեր հոսպիտալացման կարիք ունեն: Նման հիվանդների մոտ հիշողության խանգարման ախտանիշները եւ մտավոր գործառույթների հետ կապված խնդիրները կարող են մնալ բավական երկար։

Հետազոտության հեղինակները հետեւել են ուղեղի վնասվածքով տարեց հիվանդներին, ովքեր մինչեւ COVID-19-ի պատճառով հոսպիտալացվելը դեմենցիայի որեւէ նշան չունեին: Այնուամենայնիվ, կորոնավիրուսով վարակվելուց որոշ ժամանակ անց ուղեղի վնասվածքի 7 մարկերները զգալիորեն ավելի բարձր են դարձել, քան առանց կորոնավիրուսի, բայց Ալցհեյմերի հիվանդությամբ հիվանդների մոտ։

Իսկ հիվանդանոցում կորոնավիրուսային վարակից մահացածների մոտ այս ցուցանիշների մակարդակն ավելի բարձր է եղել, քան ապաքինվածների եւ հիվանդանոցից դուրս գրվածների մոտ։



© NEWS.am Medicine