Ո՞ր վիտամինն է դանդաղեցնում ծերացումը

11:29   23 հունվարի, 2022

Ռիբոֆլավինը կամ վիտամին B2-ն օգնում է առողջ պահել մաշկն ու մազերը: Այս վիտամինը նաեւ դանդաղեցնում է օրգանիզմի ծերացումը, կարծում է թերապեւտ-գաստրոէնտերոլոգ Ելենա Տյուլպինան։

«Հինգերորդ ալիք»-ին տված հարցազրույցում մասնագետն ասել է, որ օրգանիզմում բոլոր կենսաքիմիական գործընթացները տեղի են ունենում B խմբի վիտամինների, այդ թվում՝ B2-ի մասնակցությամբ։ Այն անհրաժեշտ է սպիտակուցների, ճարպերի եւ ածխաջրերի նյութափոխանակության համար: Այն նաեւ անվանում են «գեղեցկության վիտամին», քանի որ մասնակցում է մարմնի սպիտակուցային մոլեկուլների սինթեզին եւ դանդաղեցնում է ծերացումը։

Վիտամին B2-ով հարուստ մթերքների թվին են պատկանում ե՛ւ կենդանական, ե՛ւ բուսական ծագման մթերքները: Վիտամին B2 է պարունակվում կաթի, պանրի, կաթնաշոռի, ձվի եւ ներքին օրգանների՝ լյարդի ու երիկամների մեջ: Բուսական մթերքներից այս նյութով հարուստ են սունկը եւ մայրու ընկույզը։ Սակայն պետք է նկատի ունենալ, որ մայրու ընկույզը պարունակում է շատ կալորիաներ, եւ մարդը դժվար թե կարողանա ուտել այն քանակությամբ, որն անհրաժեշտ է վիտամին B2-ի պակասը լրացնելու համար:

Օրգանիզմում վիտամին B2-ի մակարդակը լրացնելու օգնության համար Տյուլպինան խորհուրդ է տալիս դիմել մասնագետներին։ Անալիզների արդյունքների հիման վրա բժիշկը յուրաքանչյուր պացիենտի համար ընտրում է ռիբոֆլավինի ամենահարմար չափաբաժինը:

 



© NEWS.am Medicine