Ինչո՞ւ չի կարելի ալկոհոլի վրայից մարինացված վարունգ ուտել

23:30   19 հունվարի, 2022

Բավական վտանգավոր է ալկոհոլի վրայից որոշ մթերքների օգտագործումը, եւ դրանց թվում է նաեւ մարինացված վարունգը։ Նման կարծիք է հայտնել բժիշկ-սննդաբան Յուլյա Չեխոնինան (Ռուսաստան):

«Բժիշկ 24» հաղորդման եթերում մասնագետն ասել է, որ մարինացված վարունգը պարունակում է քացախաթթու, կոնսերվանտներ եւ քաղցրացուցիչներ, որոնք կարող են վնասել ստամոքսի լորձաթաղանթը, ինչն էլ, իր հերթին, կհանգեցնի որովայնի ցավերի։ Ուստի մասնագետը խորհուրդ չի տալիս դրանք ուտել ճաշկերույթի ժամանակ, հատկապես եթե ալկոհոլ եք խմում։

Նաեւ սննդաբանը խորհուրդ է տալիս սպիրտային խմիչքների հետ չխմել քաղցր ըմպելիքներ, քանի որ դրանցում պարունակվող շաքարը խառնվում է ալկոհոլի մեջ եղած շաքարին՝ լուրջ հարված հասցնելով լյարդին եւ ենթաստամոքսային գեղձին։

Բայց ահա ալկոհոլի հետ լոլիկ, ըստ մասնագետի, կարելի է օգտագործել։

«Դրանք պարունակում են օրգանական թթուներ, բայց կան նաեւ հանքային աղեր, որոնք նպաստում են ավելորդ հեղուկի հեռացմանը»,- ասել է սննդաբանը։

 



© NEWS.am Medicine