Պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է բարելավել պաշտպանությունը կորոնավիրուսից

11:49   24 հունվարի, 2022

Պատվաստանյութի չորրորդ դեղաչափը կարող է կրկնապատկել պաշտպանությունը կորոնավիրուսային վարակից։ Այս մասին են վկայում 60 եւ ավելի տարեկանների տարիքային խմբում անցկացված հետազոտության արդյունքները, որն անցկացրել է Իսրայելի առողջապահության նախարարությունը Վեյզման ինստիտուտի, Տեխնիոնի, Եբրայական համալսարանի, Գարտների ինստիտուտի հետ Խաիմ Շիբայի բժշկական կենտրոնում:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հետազոտության ընթացքում հաշվի են առնվել չորրորդ պատվաստումը ստացած 400 հազար իսրայելցու եւ պատվաստանյութի երեք դեղաչափ ստացած 600 հազար իսրայելցու տվյալները։

Հետազոտությունը ցույց է տվել, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի չորրորդ դեղաչափը, որը տրվել է 60-ից բարձր տարիքային խմբում, կրկնապատկել է վարակի դեմ պաշտպանությունը։ Բացի այդ, մարդիկ, ովքեր ստացել են պատվաստանյութի չորրորդ դեղաչափը, երեք անգամ ավելի հազավադեպ են բախվում կորոնավիուսի ծանր ընթացքին:



© NEWS.am Medicine