Ամեն օր օգտագործվող 2 մթերք, որոնք կարող են փչացնել տեսողությունը

20:22   24 հունվարի, 2022

Մարդու օգտագործած սնունդը կարող է հսկայական ազդեցություն ունենալ նրա առողջության, այդ թվում եւ աչքերի առողջության վրա։ Այսպիսի կարծիք է հայտնել ակնաբույժ Ուիթնի Սելթմանը։

Նրա խոսքով՝ ամենօրյա օգտագործման 2 մթերք կարող է փչացնել տեսողությունը։ Աչքերի առողջության համար ամենավատ մթերքներն են, մասնագետի կարծիքով, հացը եւ մակարոնը։ Նրա խոսքով՝ պարզ ածխաջրերն այդ մթերքներում բարձրացնում են արյան մեջ շաքարի մակարդակը, ինչը բարձրացնում է դեղին բծի (աչքի ցանցաթաղանթում առավել սուր տեսողության տեղի) տարիքային դեգեներացիայի առաջացման վտանգը։

Դեղին բծի տարիքային դեգեներացիան, որպես կանոն, բնորոշ է 50-60 տարեկան մարդկանց։ Դրա պատճառով մարդու մոտ ի հայտ են գալիս կարդալու կամ դեմքերը ճանաչելու դժվարություններ, բացի այդ, հնարավոր է անգամ հալյուցինացիաների առաջացում։

Արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացումը թույլ չտալու համար բժիշկը խորհուրդ է տվել սպիտակ հացը եւ մակարոնեղենը փոխարինել ամբողջահատիկ ցորենի ալյուրով պատրաստված մթերքներով։

Նա նաեւ խորհուրդ է տվել հրաժարվել մշակված մսից, քանի որ դրանում մեծ քանակությամբ նատրիում է պարունակվում, որը նույնպես վնասակար է առողջության համար։



© NEWS.am Medicine