Ինչպե՞ս արդյունավետ հաղթահարել անքնությունը. գիտնականները անսպասելի միջոց են նշել

23:29   24 հունվարի, 2022

Գրկախառնությունները կարող են ավելի արագ քնելու արդյունավետ միջոց լինել: Այս մասին գրում է Express-ը՝ հղում անելով բրիտանացի բժիշկներին։

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները պարզել են, որ Մեծ Բրիտանիայում մոտ 16 միլիոն մարդ քնելու հետ կապված խնդիրներ ունի: Դա բացատրվում է օրվա ընթացքում կորտիզոլի արտազատմամբ՝ հորմոն, որը պատասխանատու է սթրեսին արձագանքման համար։ Նորմալ քնի համար անհրաժեշտ է նվազեցնել դրա քանակությունը օրգանիզմում։

Գիտնականների կարծիքով՝ գրկախառնությունները կարող են դրական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Անկողնում հարմարավետ տեղավորվելու եւ սիրելի մարդուն գրկելու դեպքում կարող է զգալիորեն նվազել անհանգստության զգացումը եւ բարելավել տրամադրությունը: Օրգանիզմը կսկսի սերոտոնին արտադրել, որը կարեւոր դեր է խաղում քնի եւ արթնության ցիկլի մեջ։

Ինչպես նշել են մասնագետները, գրկախառնությունների ժամանակ սթրեսի հետեւանքների մեղմումը կբարելավի սրտի եւ արյան անոթների աշխատանքը: Բացի այդ, այն ամրացնում է իմունային համակարգը։ Դոֆամինի արտազատումը թուլացնում է մկանները: Ուստի գիտնականները գրկախառնությունը դեպրեսիայի դեմ պայքարելու եւ անքնությունը հաղթահարելու միջոց են համարում։

 



© NEWS.am Medicine