Ինչու՞ պետք չէ նախաճաշին կարագով եւ պանրով սենդվիչներ ուտել

09:41   25 հունվարի, 2022

Շատերը սովոր են նախաճաշին կարագով եւ պանիրով ​​սենդվիչներ ուտել, սակայն դա հեռու է լավագույն ընտրությունից, կարծում է գաստրոէնտերոլոգ Սերգեյ Վյալովը։

Ինստագրամյան իր էջին մասնագետը նշել է, որ պանրով ու կարագով սենդվիչները բացասաբար են անդրադառնում սրտի եւ ենթաստամոքսային գեղձի աշխատանքի վրա։ Նրա խոսքով՝ այդ մթերքները մեծ քանակությամբ խոլեստերին եւ տրիգլիցերիդներ են պարունակում, որոնք արագացնում են այունատար անոթների աթերոսկլերոզի զարգացումը։

«Սննդակարգում պետք է ավելի շատ բուսական եւ ավելի քիչ կենդանական ծագման սնունդ լինի: Կարդիոպրոֆիլակտիկայի ժամանակակից առաջարկություններում ասվում է, որ ցանկալի է օրական երեք սննդընդունումից երկուսը բուսական լինի»,- նշել է մասնագետը։




© NEWS.am Medicine