Որքա՞ն է Pfizer-ով պատվաստումից հետո սրտի բորբոքման հավանականությունը

13:40   25 հունվարի, 2022

Pfizer պատվաստանյութը եռապատկում է սրտի վտանգավոր բորբոքման՝ կարդիտի զարգացման ռիսկը։ Այս մասին ասվում է Հոնկոնգի մասնագետների հետազոտության մեջ, որը հրապարակվել է Annals of Internal Medicine-ում։

Ըստ հետազոտության՝ ամերիկյան Pfizer/BioNTech (BNT162b2) պատվաստանյութով պատվաստված հիվանդների ընտրված խմբում նոր ախտորոշված ​​միոկարդիտով եւ պերիկարդիտով մարդիկ զգալիորեն ավելի շատ են եղել, քան չպատվաստված մարդկանց շրջանում:

Հարկ է նշել, որ ընտրանքի փոքր չափը սահմանափակում է գնահատումների եւ եզրակացությունների ճշգրտությունը: Այնուամենայնիվ, վերը նշված դեղամիջոցով պատվաստման եւ հիվանդության ռիսկի բարձրացման միջեւ հստակ կապ կար, ընդ որում, ավելի հաճախ հիվանդացել են տղամարդիկ դեղամիջոցի երկրորդ դեղաչափը ստանալուց հետո: Ըստ հետազոտողների՝ այս դեղամիջոցով պատվաստումից հետո կարդիտի զարգացման բացարձակ ռիսկն իրականում չափազանց փոքր է։



© NEWS.am Medicine