Ո՞ր մթերքն է մեծացնում քաղցկեղի առաջացման վտանգը

09:47   26 հունվարի, 2022

Աղի ձկան կանոնավոր օգտագործումը մեծացնում է ստամոքսի եւ հաստ աղիքի քաղցկեղի վտանգը։ Նման կարծիք է հայտնել դեղագործ Հուսեյն Աբդեն, ում խոսքերը փոխանցում է Express թերթը։

«Այս ծովամթերքը տարածված է Հարավարեւելյան Ասիայի երկրներում, որտեղ այն հաճախ օգտագործվում է այլ ուտեստների կամ բրնձի հետ: Ինչպեսեւ հոթ-դոգը, վերամշակված միսը եւ սալյամին, այն դասվում է 1-ին կատեգորիայի քաղցկեղածինների շարքին»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ ձկան պահպանման համար աղի մեջ դնելը ենթամթերքների առաջացման է հանգեցնում, որոնք կանոնավոր օգտագործման դեպքում մեծացնում են քաղցկեղի առաջացման հավանականությունը։

Աբդեն խորհուրդ է տալիս խուսափել աղի, թթու եւ ապխտած մթերքներից, քանի որ դրանք կապված են քաղցկեղի առաջացման ռիսկի հետ:



© NEWS.am Medicine