Արյան քաղցկեղի ոչ ակնհայտ նշան. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել

11:56   26 հունվարի, 2022

Էրիթրոցիտների նստվածք տալու արագության (ԷՆԱ) բարձր մակարդակը, եթե մարդը շնչուղիների սուր վիրուսային վարակ եւ այլ բորբոքային պրոցեսներ չունի, կարող է լինել օնկոլոգիական հիվանդության առկայության նշան։ Այսպիսի կարծիք է հայտնել Ուրալի դաշնային օկրուգի գլխավոր կանխարգելաբան, բժշկական գիտությունների դոկտոր Սերգեյ Տոկարեւը (Ռուսաստան)։

«Նման ցուցանիշներ հնարավոր են վարակիչ-բորբոքային պրոցեսների ակտիվ ընթացքի ժամանակ, նյութափոխանակության մի շարք խանգարումների, անեմիայի եւ անգամ օնկոհիվանդությունների դեպքում։ Օրինակ, արյան մի շարք հիվանդությունների դեպքում թիվը կարող է հասնել 50-70 միավորի»,- ասել է մասնագետը։

Ինչպես տեղեկացնում է URA.RU-ն, ԷՆԱ նորմալ ցուցանիշները կանանց համար, ըստ մասնագետի, ժամում 15 միլիմետր են, տղամարդկանց համար՝ 10։

«ԷՆԱ մակարդակը կարող է ավելանալ տարիքի հետ, այն սովորաբար մի փոքր ավելի է 60-ից բարձր տարիքի մարդկանց համար»,- նշել է մասնագետը։



© NEWS.am Medicine