Ինչո՞ւ է Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի համարվում

22:45   27 հունվարի, 2022

Ինչո՞ւ է Ալցհեյմերի հիվանդությունն անբուժելի համարվում։ ԱՄՆ-ի Քարնեգի Մելլոնի համալսարանի գիտնականները բացատրում են, որ նեյրոդեգեներացիայի պատկերն ավելի բարդ է, քան նախկինում ենթադրվում էր:

Ինչպես ասվում է Journal of Molecular Neuroscience ամսագրում հրապարակված հոդվածում, նեյրոդեգեներատիվ հիվանդությունների դեպքում նեյրոնների քայքայումը սկսվում է ուղեղի մի հատվածից եւ տարածվում մյուսների վրա՝ առաջացնելով ուղեղի հյուսվածքի կորուստ: Դրանում կարեւոր դեր է խաղում ախտածին տաու սպիտակուցը։ Հետաքրքիր է, որ գիտնականները դեռ հստակ չգիտեն, թե ինչպես է այն փոխանցվում բջջից բջիջ: Հիպոթետիկորեն այն կարող է տեղայնացվել վնասված հատվածում՝ դադարեցնելու ճանաչողական դեգեներացիան։ 

Ենթադրվում էր, որ բջջային մակերեսի վրա կա հատուկ ընկալիչ, որը պատասխանատու է տաուի կլանման համար: Սակայն գիտնականները պարզել են, որ իրականում կան պայմանական ախտածին սպիտակուցի ներթափանցման մի քանի ուղիներ, որոնք տեղի են ունենում բավականին արագ եւ տեւում են մի քանի րոպե: Միաժամանակ, նեյրոնները չեն հասկանում, թե որ տաու սպիտակուցն են կլանում, ինչը պահանջում է բուժման ավելի նուրբ մոտեցում, որը չունի կողմնակի ազդեցություններ։

Ալցհեյմերի հիվանդության բուժումը պետք է ներառի բազմաթիվ դեղամիջոցների օգտագործում, ինչպես ՄԻԱՎ-ի բուժման դեպքում, ասում են գիտնականները:



© NEWS.am Medicine