Ո՞ր գործոններն են նպաստում կրծքագեղձի քաղցկեղի առաջացմանը

17:40   28 հունվարի, 2022

Որո՞նք են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վրա ազդող հիմնական գործոնները: Այդպիսի գործոնները մի քանիսն են, որոնց մասին խոսել է ուռուցքաբան Ռանո Ազիմովան (Ռուսաստան)։

Ըստ «Իզվեստիա»-ի՝ կրծքագեղձի բարորակ ուռուցք առաջացնող ամենատարածված պատճառներն են հորմոնալ անհավասարակշռությունը, էկոլոգիան եւ օգտագործվող սննդի որակը: Ըստ մասնագետի՝ այս գործոնների պատճառով հիվանդությունը հաճախ նկատվում է մեծ քաղաքներում ապրող կանանց մոտ։

Ինչ վերաբերում է չարորակ ուռուցքներին, ապա դրանք հաճախ առաջանում են դաշտանի վաղ սկզբի, ուշ դաշտանադադարի եւ շրջակա միջավայրի անբարենպաստ գործոնների պատճառով: Նման ուռուցքների վաղ հայտնաբերման համար մասնագետը կոչ է արել պարբերաբար բուժզննում անցնել։



© NEWS.am Medicine