17:47 8 փետրվարի, 2022Ոչ բոլոր պացիենտներ են կորցնում համն ու հոտը։ Ովքե՞ր են ռիսկի խմբում։
Medportal.ru-ի փոխանցմամբ՝ ֆրանսիացի գիտնականները որոշել են պարզել, թե ում մոտ է ավելի հաճախ կորում համն ու հոտը կորոնավիրուսի պատճառով։ Հետազոտությանը մասնակցել է 3439 մարդ, որոնցից 750-ի մոտ համի եւ հոտի կորուստ է նկատվել։
Պարզվել է, որ ծխելը, օրական առնվազն երկու բաժակ ալկոհոլ խմելն ու իգական սեռը կապ ունեն համի եւ հոտի կորստի հավանականության հետ:
Հետազոտության մասնակիցների 90%-ի մոտ համի եւ հոտի կորուստը կապված է եղել այլ ախտանիշների լայն շրջանակի հետ, իսկ մասնակիցների 10%-ը կորցրել է հոտառությունն ու համը: Պարզվել է նաեւ, որ 30, 50, 60 կամ 70 տարեկան մարդկանց մոտ համի եւ հոտի հետ կապված խնդիրներ ավելի հաճախ են առաջանում՝ համեմատած, օրինակ, 40 տարեկանների հետ:
Հարկ է նշել, որ տվյալ ուսումնասիրությունը դեռեւս պահանջում է գիտական հանրության գնահատում։