Կորոնավիրուսի դեմ բուստեր պատվաստում Հայաստանում ստացել է 15 539 հոգի

10:31   14 փետրվարի, 2022

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ընդհանուր թիվը փետրվարի 13-ի դրությամբ կազմել է 1 959 789:

Ինչպես տեղեկացնում է առողջապահության նախարարությունը, պատվաստանյութերի առաջին դեղաչափ ստացել է 1 067 296 հոգի: Ամբողջապես պատվաստված է 876 951 քաղաքացի:

Բուստեր պատվաստում ստացել է 15 539 քաղաքացի:



© NEWS.am Medicine