Վիտամին D2-ը չի օգնում պայքարել վարակների դեմ

19:49   25 փետրվարի, 2022

Գիտնականները պարզել են, որ վիտամին D-ի երկու տեսակները տարբեր ազդեցություն են ունենում օրգանիզմի վրա։ Այսպես, վիտամին D2-ի ազդեցությունը մարդու առողջության վրա կասկածներ է առաջացնում, բայց վիտամին D3-ը կարող է հավասարակշռել իմունային համակարգը եւ ամրապնդել պաշտպանությունը վիրուսային վարակներից, ներառյալ ՝ կորոնավիրուսից։

Երկու բրիտանական համալսարանների համատեղ ուսումնասիրության ընթացքում հետազոտողները ուսումնասիրել են վիտամին D-ի հավելումների ազդեցությունը մարդկանց արյան մեջ գեների ակտիվության վրա: Նրանք D2 եւ D3 վիտամիններն ընդունել են ամեն օր 3 ամսվա ընթացքում։ 

Հետազոտողները պարզել են, որ հակառակ տարածված կարծիքի՝ վիտամին D-ի տարբեր տեսակներ տարբեր կերպ են ազդում օրգանիզմի վրա։ Վիտամին D3-ը դրական է ազդում մարդու իմունիտետի վրա՝ օգնելով պայքարել վարակների դեմ։ Բայց վիտամին D2-ը նման ազդեցություն չի ունեցել։  

«Մենք ցույց ենք տվել, որ վիտամին D3-ը, կարծես, խթանում է I տիպի ինտերֆերոնի ազդանշանային համակարգը: Այն իմունային համակարգի առանցքային մաս է եւ ապահովում է բակտերիաների եւ վիրուսների դեմ պաշտպանությունը»,- ասել է պրոֆեսոր Քոլին Սմիթը՝ Սուրեյի համալսարանից հետազոտության առաջատար հեղինակը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ վիտամին D3-ի կամ դրանով հարստացված սննդի ընդունումը կարեւոր է հատկապես ձմռան ամիսներին: Մարդու օրգանիզմը կարող է արտադրել վիտամին D3, երբ ենթարկվում է արեւի կամ արհեստական ​​ուլտրամանուշակագույն լույսի ազդեցության, մինչդեռ որոշ բույսեր եւ սնկեր արտադրում են վիտամին D2:



© NEWS.am Medicine