Բագրատ Ալեքյանը կրկին «Էրեբունի» ԲԿ ում է

11:30   11 մարտի, 2022

Ակադեմիկոս Բագրատ Ալեքյանը կրկին «Էրեբունի» ԲԿ-ում է՝ 2 տարվա դադարից հետո:

Չկա դեպք, երբ հայրենիք վերադառնալու օրերին Բագրատ Ալեքյանը չլինի Էրեբունիում: Այստեղ հանդիպում է ընկերներին, գործընկերներին, նրանց հետ քննարկում սրտաբանության նորարարությունները, անպայման միանում վիրահատական թիմին:

Ստենտավորումների առումով «Էրեբունի» ԲԿ հանրապետության առաջատարն է, կատարվող միջամտությունների 45 տոկոսը սուր ինֆարկտի դեպքերն են: Սուր դեպքերի թվի ավելացում հատկապես նկատվում է հատկապես գարնանը:

Մանրամասները՝ տեսանյութում:



© NEWS.am Medicine