Դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորումներ. Ի՞նչ պետք է իմանան բոլորը

11:47   27 մարտի, 2022

Տարբեր օրգանների ցավը կարող է դեպրեսիայի ֆիզիկական դրսեւորում լինել։ Նման կարծիք է հայտնել հոգեբան Արթուր Ալչակովը (Ռուսաստան)։

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում մասնագետը նշել է, որ բնակչության մինչեւ 5 տոկոսը բախվում է դեպրեսիայի։ Դեպրեսիայով տառապող մարդու մոտ նվազում է նեյրոհաղորդիչների (օրինակ՝ սերոտոնինի) մակարդակը, որոնք կոչվում են նաեւ «ուրախության հորմոններ», քանի որ դրանք ապահովում են դրական հույզեր, հանգստություն եւ երջանկություն ապրելու հնարավորությունը։

Ալչակովի խոսքով՝ դեպրեսիայի զարգացման խթան կարող է լինել սթրեսը կամ ապրումները, սակայն երբեմն դեպրեսիան կարող է էնդոգեն բնույթ ունենալ։ Բացի այդ, բժիշկները հաճախ այս հիվանդության հանդեպ գենետիկ հակվածություն են նկատում:

Դեպրեսիան ազդում է աշխարհընկալման վրա՝ մարդը սկսում է ամեն ինչ միայն մռայլ լույսի ներքո տեսնել։ Այն, ինչ նախկինում ուրախություն էր պատճառում, այլեւս լուսավոր ապրումներ չի առաջացնում: Նաեւ կորչում է որեւէ բան անելու մոտիվացիան։

Մասնագետի խոսքով՝ կանայք ավելի հաճախ են տառապում դեպրեսիայից, քան տղամարդիկ, դրան նպաստում են նրանց հորմոնալ համակարգի առանձնահատկությունները։

Դեպրեսիան կարող է ունենալ նաեւ ֆիզիկական դրսեւորումներ, եւ առանձնահատուկ ուշադրության արժանի են հետեւյալները.

Մասնագետը զգուշացրել է, որ դեպրեսիվ վիճակում կարող են ակտիվորեն զարգանալ այլ հիվանդություններ, այդ թվում՝ սրտանոթային հիվանդություններ, շաքարային դիաբետ եւ արթրիտ։



© NEWS.am Medicine