44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ. ֆոտո

10:16   25 մարտի, 2022

44-օրյա պատերազմում որդուն կորցրած Անգելինան 48 տարեկանում կրկին մայրացավ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռեպրոդուկտոլոգ Անուշ Աբրահամյանը:

«44-օրյա պատերազմում որդուն կորցրած իմ թանկագին Անգելինան Աստծո կամքով 48 տարեկանում կրկին մայրացավ:

Այս հրաշք աղջնակի համար մեր ամբողջ թիմը շատ է պայքարել ՝ Ֆերթիլիթի Սենթրի տնօրեն Էդուարդ Մարտինիչի ղեկավարությամբ, իսկ ծննդալուծումը կատարել է մեր անփոխարինելի Անդրանիկ Պողոսյանը Էրէբունի ծննդատանը», - գրել է բժիշկը։



© NEWS.am Medicine