Շաքարի ի՞նչ փոխարինիչներ կարելի է օգտագործել

19:16   25 մարտի, 2022

Ի՞նչ անվտանգ փոխարինիչներ կարելի է օգտագործել վնասակար շաքարի փոխարեն: Այս մասին իր կարծիքն է հայտնել սննդաբան Մարինա Կոպիտկոն (Ռուսաստան)։

Ura.ru-ի փոխանցմամբ՝ Կոպիտկոն բնական քաղցրացուցիչներ է համարում մեղրն ու տոպինամբուրի օշարակը։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ մեղրը, ինչպես սովորական շաքարը, բարձրացնում է գլյուկոզայի մակարդակն արյան մեջ:

«Մե ժամանակներում շաքարի տարբեր փոխարինիչներ կան՝ ստեւիան, էրիթրիտները, էրիթրոլները եւ այլն, եւ՝ ավելի հին տարբերակներ. ֆրուկտոզան, քսիլիտոլը, որոնք, սակայն խորհուրդ չի տրվում օգտագործել»,- ասաց մասնագետը։

Նրա խոսքով՝ շաքարի փոխարինիչները, ինչպիսիք են էրիթրիտը եւ ստեւիան, կարող են օգտագործել ոչ միայն մեծահասակները, այլեւ երեխաները: Կոպիտկոն խորհուրդ է տալիս անհրաժեշտության դեպքում ընտրել հենց այս քաղցրացուցիչները, քանի որ դրանք փորձարկվել եւ հաստատվել են նույնիսկ մանկական սննդի մեջ օգտագործման համար:




© NEWS.am Medicine