Ո՞ր մթերքներից է խորհուրդ տրվում խուսափել անքնության դեպքում

23:45   31 մարտի, 2022

Անքնությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ՝ ֆիզիկականից մինչեւ հոգեբանական: Մեր սննդակարգը նույնպես կարող է ազդել դրա վրա։ Հայտնի է, որ որոշ մթերքներ վատացնում են քնի որակը: Դրանց թվում են՝

Շոկոլադ;

Սուրճ, այդ թվում՝ առանց կոֆեինի, բայց քիչ քանակությամբ, քան սովորական;

Կոլայի ընկույզ պարունակող մթերքներ;

Կանաչ եւ սեւ թեյեր;

Էներգետիկ ըմպելիքներ;

Որպես բաղադրիչ կոֆեին կամ սուրճ պարունակող ապրանքներ, օրինակ՝ տիրամիսու:

Կոֆեինը հոգեակտիվ նյութ է, որը լայնորեն օգտագործվում է սննդի եւ խմիչքի մեջ ամբողջ աշխարհում: Ըստ Sleep Foundation-ի՝ կոֆեինը պարունակվում է բազմաթիվ բույսերում, այդ թվում՝ սուրճի հատիկներում, թեյի տերեւներում, կակաոյի պատիճներում եւ կոլայի ընկույզում: Կոֆեինը կարող է նաեւ արտադրվել սինթետիկ եղանակով եւ օգտագործել դեղամիջոցներում եւ էներգետիկ ըմպելիքներում՝ շնորհիվ իր էներգետիկ եւ խթանող ազդեցության:

Երբ մենք օգտագործում ենք կոֆեին պարունակող ըմպելիքներ եւ մթերքներ, ստամոքսը եւ բարակ աղիները արագ կլանում են այս նյութը։ Կլանելուց հետո կոֆեինն արդյունավետորեն բաշխվում է ամբողջ մարմնով եւ հաղթահարում հեմատոէնցեֆալիկ պատնեշը։



© NEWS.am Medicine