Որովայնի ճարպի անսպասելի պատճառները

17:26   4 ապրիլի, 2022

Վիսցերալ ճարպը՝ որովայնի հատվածում ճարպը, առողջության համար ամենավտանգավորն է, սակայն դա ի հայտ է գալիս ոչ միայն անառողջ սնվելու պատճառով, ինչպես պնդում է սննդաբան Սաֆա Քամրանը։

«Ծխելը եւս մեկ կարեւոր գործոն է, որը մեծացնում է ներքին օրգաններում վիսցերալ ճարպի կուտակման գործը»,- նշել է փորձագետը։

Ինչպես գրում է Eat This, Not That!-ը, ծխելը օրգանիզմը ենթարկում է բազմաթիվ վնասակար նյութերի ազդեցության, ինչի հետեւանքով տուժում է ոչ միայն առողջությունը, այլ նաեւ գոտկատեղի չափը։

Վիսցերալ գիրության մեկ այլ ռիսկի գործոն Քամրանը համարում է ալկոհոլի կանոնավոր օգտագործումը:

«Որքան շատ խմեք, այնքան ավելի դժվար կլինի նիհարելն ու նորից չգիրանալը», - ասել է նա: 

Որովայնի հատվածում ճարպը սկսում է կուտակվել նստակյաց ապրելակերպի արդյունքում։ Նրա խոսքով՝ դրանից կարելի է խուսափել ամենօրյա ֆիզիկական ակտիվությամբ։



© NEWS.am Medicine