Քանի երեխա է ծնվել Շիրակի մարզում մարտին

13:45   4 ապրիլի, 2022

Շիրակի մարզում մարտ ամսին լույս աշխարհ է եկել 163 երեխա՝ 87 տղա և 76 աղջիկ։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Շիրակի մարզպետարանից։

Մարտին մարզում երկու զույգ է ծնվել։

Նախորդ շաբաթ՝ մարտի 28-ից ապրիլի 3-ը Շիրակի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 40 երեխա, նրանցից 17-ը տղա է, 23-ը՝ աղջիկ, անցած շաբաթ մեկ զույգ է ծնվել։



© NEWS.am Medicine