Ինչպիսի՞ սննդակարգն է նվազեցնում 2-րդ տիպի շաքարախտի վտանգը

21:48   12 ապրիլի, 2022

Բուսական ծագման մթերքների առատ օգտագործումը նվազեցնում է 2-րդ տիպի շաքարախտի զարգացման ռիսկը: Նման եզրակացության են հանգել Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Diabetologia ամսագրում։

Գիտնականները վերլուծել են 10684 մասնակիցների արյան պլազմայի եւ սննդակարգի նմուշները: Ինչպես պարզվել է, մարդիկ, ում մոտ 2-րդ տիպի շաքարախտ է ախտորոշվել փորձի ժամանակ, շատ ավելի քիչ առողջարար բուսական սնունդ էին ընդունում՝ այն մասնակիցների համեմատ, որոնց մոտ դիաբետ չի առաջացել:

Բացի այդ, առաջին խումբն ավելի բարձր մարմնի զանգվածի միջին ինդեքս ուներ, նրանք հակված էին արյան ճնշման եւ խոլեստերինի բարձր մակարդակի եւ ֆիզիկապես պակաս ակտիվ էին:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ որոշ մետաբոլիտների (տրիգոնելինի, հիպուրաթթվի, իզոլեյցինի, տրիացիլգլիցերինի) մակարդակների շտգրտման ժամանակ 2-րդ տիպի շաքարախտի եւ բուսական սննդակարգի միջեւ կապը թուլանում է: Մասնագետների կարծիքով՝ դա կարող է վկայել այն մասին, որ մետաբոլիտներն առանցքային դեր են խաղում այս փոխազդեցության մեջ: Օրինակ՝ տրիգոնելինը, որը պարունակվում է սուրճի մեջ, կենդանիների վրա արված փորձերում բարենպաստ ազդեցություն է ցույց ինսուլինի նկատմամբ դիմադրության վրա:




© NEWS.am Medicine