Նիհարելու պարզ կանոններ. ի՞նչ պետք է իմանալ

23:49   19 ապրիլի, 2022

Եթե ​​ցանկանում եք նիհարել, հաջողության 70-80 տոկոսը կախված կլինի սնվելուց, իսկ միայն 20-30 տոկոսը՝ սպորտից: Նման կարծիք է հայտնել սննդաբան Ալեքսեյ Կալինչեւը (Ռուսաստան)։

Ինչպես հայտնում է URA.ru-ն, մասնագետը կարծում է, որ նիհարելու համար պետք է սկսել առողջ եւ հավասարակշռված սնվել։

«Սննդակարգից պետք է հեռացնել պարզ ածխաջրերը, քաղցրավենիքները»,-ասել է նա՝ խորհուրդ տալով պարզ ածխաջրերը փոխարինել բարդով եւ տեղափոխել դրանք մինչեւ ժամը չորսը: Այսինքն՝ օրինակ, նախաճաշն ու ճաշը բարդ ածխաջրեր են։  

Սննդաբանը վտանգ է տեսնում երեկոյան մարզումների մեջ, քանի որ դրանցից հետո մարդու մոտ սովորաբար մեծանում է ախորժակը։

Կալինչեւը հերքել է այն առասպելը, որ ավելորդ քաշ ունեցող մարդիկ շատ են ուտում։ Նրա խոսքով՝ նրանց խնդիրն այն է, որ հաճախ վատ ախորժակ են ունենում եւ փոքր չափաբաժիններով են սնվում։  

 



© NEWS.am Medicine