Անգինայի ժամանակ չի կարելի ընդհանրապես հրաժարվել պաղպաղակից, կարծում է օտոլարինգոլոգ Իրինա Գրիգորեւան (Ռուսաստան)։
Նրա խոսքով՝ պաղպաղակից հրաժարվելու ողջամիտ պահանջներ իրականում չկան։
«Սառը գործոնն ուղղակիորեն չի ազդում կոկորդի միկրոֆլորայի վրա։ Այսինքն՝ եթե կոկորդում ունեք A խմբի բետա-հեմոլիտիկ ստրեպտոկոկ, ապա նույնիսկ ամռանը հնարավոր է կոկորդի ցավի կրկնություն՝ անկախ նրանից՝ պաղպաղակ կերել եք, թե՝ ոչ»,-ասել է մասնագետը։
Ոմանք, ըստ մասնագետի, հաշվի չեն առնում այն մեղմ ցավազրկող ազդեցությունը, որը կարող է ունենալ սառը պաղպաղակը կոկորդի ցավի վրա։ Այսինքն՝ չափավոր քանակությամբ պաղպաղակ ուտելը կարող է նույնիսկ օգտակար լինել վիրուսային վարակի դեպքում:
Քրոնիկ տոնզիլիտով հիվանդները, ըստ բժշկի, հաճախ պաղպաղակ են ուտում՝ ախտանշանները թեկուզ կարճ ժամանակով թեթեւացնելու համար։