Ի՞նչ հիվանդությունների մասին կարող է վկայել մաշկի գույնի փոփոխությունը

10:29   30 ապրիլի, 2022

Մաշկի փոփոխված գույնը կարող է վկայել մի քանի հիվանդությունների մասին, հավաստիացնում է մաշկավիրուսաբան եւ մազաբույժ Նուրիյաթ Նուրբագանդովան (Ռուսաստան)։

Նրա խոսքով՝ որոշ հիվանդությունների դեպքում մարդու ամենամեծ օրգանը կարող է գունատվել, դեղնել եւ անգամ մգանալ՝ առանց արեւայրուքի։

Ինչպես տեղեկացրել է «Դոկտոր Պիտեր» պարբերականը, մաշկի գունատությունը կարող է լինել վահանաձեւ գեղձի, անեմիայի, սրտի հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի պաթոլոգիաների եւ այլ հիվանդությունների ազդանշան։

Նուրբագանդովան մաշկի դեղնելն անվանել է արյան մեջ բիլիռուբինի բարձր պարունակության նշան։ Մաշկի դեղնավուն երանգները կարող են տարբեր լինել՝ նարնջագույնից (ինչպես նարինջը) եւ բաց կիտրոնագույնից մինչեւ դեղնականաչավուն (ձիթապտղի պես)։ Դեղնած մաշկը կարող է վկայել էրիթրոցիտների ավելցուկի, լյարդի ախտահարման, լեղու հոսքի հետ կապված խնդիրների մասին։ Միաժամանակ, մաշկի հետ կարող են դեղնել աչքերի սպիտակուցները, բերանի լորձաթաղանթը եւ լեզուն։

Այս ախտանշանները, մասնագետի խոսքով, կարող են վկայել լեղապարկի եւ լյարդի խնդիրների, ինչպես նաեւ մակաբուծային եւ վարակիչ հիվանդությունների մասին։ Մասնագետի խոսքով, եթե մաշկն առանց արեւայրութի մգանում է (պեպեններից, խալերից բացի), ապա պետք է հետազոտել մակերիկամները։

Մասնագետը նաեւ նշել է, որ բժշկի հետ խորհրդակցելն անհրաժեշտ է մաշկի գունի ցանկացած փոփոխության դեպքում։



© NEWS.am Medicine