Սրտի կաթվածի 4 հիմնական նշան

18:31   29 ապրիլի, 2022

Շնչառության դժվարությունն ու սրտխառնոցը կարող են վկայել սրտի կաթվածի մասին, իսկ եթե ժամանակին միջոցներ չձեռնարկել, ամեն ինչ կարող է մահով ավարտվել։ Այս մասին հիշեցնում է ETNT պարբերականը:

Կրծքավանդակում ձգվածության զգացումը, ըստ սրտաբանների, չափազանց վտանգավոր նշան է։

 «Մարդիկ միշտ չէ, որ օգտագործում են «ցավ» բառը կրծքավանդակի հատվածում անհանգստությունը նկարագրելիս, խոսքը հենց ճնշող կամ նեղող զգացողությունների մասին է»,- նշել է Հարվարդի բժշկական դպրոցի բժշկության եւ ռադիոլոգիայի պրոֆեսոր, սրտաբան Ռոն Բլանկշտեյնը:

Կաթվածի երկրորդ ախտանիշը կարող է լինել հեւոցը կամ ծանրացած շնչառությունը լինել:

«Հաճախ մարդիկ անտեսում են հեւոցը՝ պատճառաբանելով տարիքային փոփոխությունները։ Սակայն ֆիզիկական ակտիվության կամ արագ քայլելու ժամանակ շնչելու հետ կապված դժվարությունը հասկանալի է, բայց եթե հեւոցն առաջանում է հանգստի ժամանակ, ապա դա վտանգավոր հիվանդությունների, այդ թվում՝ կորոնար հիվանդության, սրտի անբավարարության կամ սրտի անոմալ ռիթմի նշան է»,- ասել է սրտաբան Լեսլի Վայսբերգը։

Սրտի կաթվածի երրորդ ախտանիշը սրտխառնոցն ու մարսողության խանգարումն է՝ առանց որեւէ ակնհայտ պատճառի: Բժիշկների կարծիքով՝ այդպիսի ախտանշանները կարող են վկայել բազմաթիվ հիվանդությունների, այդ թվում՝ սրտի կաթվածի զարգացման մասին։ Ինքներդ ձեզ պաշտպանելու համար մասնագետները խորհուրդ են տալիս ոչ թե ինքնաբուժությամբ զբաղվել, այլ ախտորոշվել:

Գլխապտույտը եւս մի կարեւոր ախտանիշ է, որը չի կարելի անտեսել, քանի որ այն եւս կարող է վկայել սրտի կաթվածի մասին:

«Գլխապտույտը կարող է առիթմիայի կամ սրտի փականի հիվանդության նշան լինել: Շատ կարեւոր է չանտեսել այդ վտանգավոր վիճակը, այլ անմիջապես ԷԿԳ վերցնել եւ բացահայտել սրտի անկանոն ռիթմը։ Սա կօգնի համոզվել՝ կան ինչ-որ շեղումներ, թե ոչ»,- ասել է Նյու Յորքի համալսարանի ամբուլատոր կլինիկական սրտաբանության բժշկական տնօրենը, սրտաբան Լոուրենս Ֆիլիպսը:



© NEWS.am Medicine