Մի քանի կարեւոր փաստ Ալցհեյմերի հիվանդության մասին. նպաստող գործոններն ու հավանական ախտանշանները

11:39   8 մայիսի, 2022

Ալցհեյմերի հիվանդությունը թուլամտության (դեմենցիա) ամենատարածված դրսեւորումներից մեկն է, որն իրենից հիշողության ու մտավոր ունակությունների կորստի ընդհանուր բնութագիր է ներկայացնում, փոխանցում է CNN-ը:

Ալցհեյմերի հիվանդությունը մահացու է, եւ դրա դեմ չկան դեղամիջոցներ: Դա դանդաղ զարգացող հիվանդություն է, որը սկսվում է հիշողության կորստից եւ ավարտվում ուղեղի ախտահարմամբ:

Հիվանդությունն անվանվել է բժիշկ-նյարդաբան Ալցհեյմերի պատվին: 1906 թ. վերջինս կնոջ գլխուղեղի հերձում է իրականացրել, որը մահացել էր լեզվի հետ կապված խնդիրներից, վարքի անկանխատեսելի դրսեւորումներից եւ հիշողության կորստից հետո: Բժիշկ Ալցհեյմերն ամիլոիդային օջախ եւ նեյրոֆիբրիլյար գնդիկներ էր հայտանբերել, որոնք հիվանդության բնորոշ առանձնահատկություններն են:

 

Նպաստող գործոններ

Տարիքը. Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը կրկնապատկվում է 65-ից հետո ամեն հինգ տարին մեկ: Մարդկանց մեծամասնության մոտ ախտանշաններն առաջին անգամ ի հայտ են գալիս 60 տարեկանից հետո:

Ընտանեկան անամնեզ. գենետիկան որոշակի դեր է խաղում հիվանդության զարգացման գործում:

Գլխի տրավմա. Հնարավոր կապ կա հիվանդության եւ կրկնակի տրավմայի կամ գիտակցության կորստի միջեւ:  

Սրտի առողջությունը. Անոթային թուլամտության զարգացման վտանգ մեծանում է սիրտ-անոթային հիվանդությունների առկայության դեպքում, ինչպիսին են արյան բարձր ճնշումը, խոլեստերինի բարձր մակարդակը եւ դիաբետը:

Հավանական ախտանշաններ

 Հիշողության կորուստ

Կրկնվող հարցեր եւ պնդումներ

Վատ մտածողություն

Տրամադրության փոփոխություն

Գիտակցության շփոթություն

Անհեթեթ գաղափարներ եւ պարանոյա

Ցնցումներ

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի տվյալներով՝ մոտ 6 մլն ամերիկացու մոտ Ալցհեյմերի հիվանդություն է ախտորոշվել: Այն ԱՄՆ-ի՝ 65 տարեկանից մեծ բնակչության շրջանում մահացության 5-դ հիմնական պատճառն է:

 

 

 



© NEWS.am Medicine