Ինչպե՞ս է խռմփոցը վնասում առողջությանը

12:45   9 մայիսի, 2022

Խռմփոցը ոչ միայն պարզապես շրջապատի համար տհաճ ձայն է, այլեւ վկայում է այն մասին, որ մարդու օրգանիզմում խախտվել են կենսականորեն կարեւոր պրոցեսներ։

«Մեդիցինա» ԲԸ քնաբան, թոքաբան, Եվրոպական եւ Ռուսաստանի շնչուղիների հիվանդություններով զբաղվող միության անդամ Մաքսիմ Նովիկովի խոսքով՝ խռմփացնողի համար վտանգավոր է ոչ թե դղրդացող ձայնը, որը խանգարում է քնել ըտանիքի անդամներին, այլ գիշերային ափնոեի ախտանշանը։ Դա շնչառության հանկարծակի կանգն է քնի մեջ, գրել է «Газета.Ру»-ն։

Նովիկովը նշել է, որ գիշերային ափնոեի ախտանշանը նկատվում է խռմփացնողների մեծ մասի մոտ։

Արդյունքում՝ վատանում է խռմփացնողի քնի որակը, իսկ թթվածնով արյան չհագենալու պատճառով տուժում է նաեւ սիրտ-անոթային համակարգը։

Խռմփոցի պատճառով գիշերն առաջացող շնչառության կանգերը խախտում են նաեւ քնի ռեժիմը։ Սրտաբան, Սանկտ Պետերբուրգի «СМ-Клиника»-ի գլխավոր բժիշկ Վալենտինա Բայդինան նախազգուշացրել է, որ դա կարող է հանգեցնել վտանգավոր հիվանդության առաջացման։

Խռմփոցը կանխելու նպատակով քնաբան Մաքսիմ Նովիկովը խորհուրդ է տվել մարմնի քաշն իջեցնել 10 տոկոսով, սահմանափակել կամ դադարեցնել ծխելը, կողքի քնել, օգտագործել կոնտուրային բարձեր՝ վզի տակ բարակող հատվածով։ Եթե այս միջոցները չօգնեն, պետք է դիմել մասնագետների՝ պարզելու համար խռմփոցի պատճառը։

Քիթ-կոկորդ-ականջի մասնագետ Իգոր Մանեւիչի խոսքով, եթե պացիենտի մոտ հիվանդության թեթեւ տեսակն է, ապա խռմփոցը կարելի է վերացնել փափուկ քիմքի «լազերային» ձգման միջոցով։

Խռմփոց առաջանալու դեպքում բժիշկը խորհուրդ է տվել օգտագործել քթով շնչառությունը լավացնող կաթիլներ կամ հատուկ շերտեր, որոնք փակցվում են քթին։ Բայց երբեմն այդ խնդիրը բուժվում է միայն վիրաբուժական միջամտությամբ։



© NEWS.am Medicine