Որո՞նք են սննդակարգի երեք փոփոխությունները, որոնք կօգնեն ձեզ ավելի երկար ապրել

09:41   10 մայիսի, 2022

Սերունդներ շարունակ մարդիկ փորձել են ավելի երկար ապրելու միջոց գտնել։ Վերջերս կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ բանալին կարող է լինել մարդու սննդակարգի եւ ընդհանրապես չուտելու համադրությունը: Վիսկոնսինի համալսարանի տվյալներով՝ սննդակարգի այդ փոփոխությունները կարող են երկարակեցության բանալի դառնալ:

Վիսկոնսինի համալսարանի պրոֆեսոր Վալտեր Լոնգոն կարծում է, որ բուսական ծագման ածխաջրերով հարուստ սննդակարգը, քիչ սպիտակուցներ ուտելը եւ ծոմ պահելը երեք ուղիներ են, որոնց միջոցով մարդը կարող է երկարացնել իր կյանքը: Լոնգոն իր տեխնիկան «երկարակեցության դիետա» է անվանում՝ կենտրոնանալով ոչ թե նիհարելու, այլ «ծերացումը դանդաղեցնելու» վրա։

Երկարակեցության դիետայի համաձայն՝ մարդկանց խորհուրդ է տրվում ստանալ իրենց ամենօրյա կալորիաների 30 տոկոսն առողջ ճարպերից, ինչպիսիք են ընկույզը, ձիթապտղի յուղը եւ ձուկը:

Դիետան վերամշակված մթերքներն ամբողջական մթերքներով եւ բույսերով փոխարինելու աճող միտման մի մասն է հետազոտությունների ֆոնին, որոնք ենթադրում են, որ բուսական դիետայի անցնելը կարող է 10 տարի ավելացնել մարդու կյանքին:

Ըստ պրոֆեսոր Լոնգոյի՝ բուսական ծագում ունեցող ածխաջրերով հարուստ սննդակարգը, քիչ սպիտակուցներ ուտելը եւ ծոմ պահելը երեք ուղիներ են, որոնց միջոցով մարդը կարող է երկարացնել իր կյանքը:



© NEWS.am Medicine