Ի՞նչ վտանգավոր հիվանդության ախտանշան կարող է լինել գլխացավն ուտելուց հետո

16:40   10 մայիսի, 2022

Գլխացավն ուտելուց հետո կարող է լինել շաքարային դիաբետի, ալերգիայի եւ թունավոր նյութերին արձագանքելու ախտանշան, URA.RU-ին տեղեկացրել է Օքսանա Խամիցեւան։

«Ամենից հաճախ գլխացավն ուտելուց հետո կարող է լինել շաքարային դիաբետի եւ ենթաստամոքսային գեղձի ֆունկցիայի այլ խախտումների ախտանշան։ Բանն այն է, որ ուտելու ժամանակ ինսուլինի արտածման խանգարման դեպքում  սկզբում տեղի է ունենում կտրուկ հիպերգլիկեմիա, այսինքն՝ արյան մեջ շաքարի մակարդակի բարձրացում, իսկ հետո՝ հիպոգլիկեմիա, դրա անկում։ Դա հանգեցնում է գլխուղեղի էներգետիկ քաղցի, ինչի մասին ահազանգում է գլխացավը»,- ասել է բժիշկը։

Նրա խոսքով՝  գլխացավի պատճառ կարող է լինել ուտելիքի բաղադրությունը։

«Դա կարող է կապված լինել որոշ սննդամթերքների հանդեպ ալերգիկ ռեակցիայի հետ։ Ուղեղը գլխացավով կարող է արձագանքել նաեւ արյան մեջ թունավոր նյութերի բարձրացմանը՝ կապված սննդային հավելումների հետ, որոնցով այժմ շատ «հարուստ» են սննդամթերքները»,- ավելացրել է բժիշկը։ 



© NEWS.am Medicine