Ի՞նչ հիվանդության առաջացման մասին կարող է նախազգուշացնել քաղցրի հակումը

18:42   10 մայիսի, 2022

Քաղցրի հակումը երբեմն կարող է կանդիդոզի առաջացման ախտանշան լինել։ Կանդիդոզը վարակիչ հիվանդություն է եւ առաջ է գալիս Candida տեսակի սնկից, գրել է NVL-ը։

Փորձագետ Եկատերինա Նովիկովան նշել է, որ հիվանդությունը կարող է առաջանալ իմունիտետի անկման, քրոնիկական հիվանդությունների, հորմոնալ շեղումների, նյութափոխանակության խանգարման կամ դեղերի չկառավարվող ընդունման պատճառով։

Օրգանիզմում կանդիդոզի առկայության մասին կարող են վկայել հետեւյալ ախտանշանները.

Սննդաբանը խորհուրդ է տվել կանդիդայի ակտիվության թեստ անցկացնել։ Առավոտյան, մինչեւ ատամները լվանալը եւ նախաճաշելը, հավաքեք թուքը եւ թքեք ջրով բաժակի մեջ։ Թողեք մեկ-երկու րոպե եւ նայեք, թե ինչ կլինի թքի հետ.

եթե մնա ջրի երեսին, ուրեմն կանդիդան ակտիվ չէ եւ անվտանգ է առողջության համար,

եթե իջնի բաժակի տակ, մգանա կամ «շոշափուկները» ներքեւ լինեն, դա նշանակում է, որ կանդիդա տեսակի սունկը չափազանց տարածված է։

Փորձագետը խորհուրդ է տվել երկրորդ դեպքում դիմել բժշկի՝ պրոֆեսիոնալ բուժում ստանալու համար։ Հիվանդությունն անտեսելու դեպքում սունկը կխոցի միզամուղ եւ վերականգնողական համակարգերի օրգանները։



© NEWS.am Medicine