Ի՞նչ վտանգավոր բաղադրիչներ կարող է պարունակել պաղպաղակը

20:42   10 մայիսի, 2022

Ի՞նչ վտանգավոր բաղադրիչներ կարող է պարունակել պաղպաղակը, Gazeta.Ru-ին պատասխաել է սննդաբան Միխայիլ Գինզբուրգը։

Փորձագետն ընդգծել է, որ խոսքն արմավենու յուղի մասին է։ Բացի այդ, պաղպաղակի մեջ պարունակվող բարձր յուղայնությունը վնասակար է օրգանիզմի համար։

Փորձագետի խոսքով՝ արտադրողները հաճախ ավելացնում են ճարպի զանգվածային բաժինը՝ ավելացնելով անորակ բաղադրիչներ։ Դա կարող է լինել կամ արմավենու յուղ կամ բուսական կրեմ կամ կաթնային ճարպի անալոգ։

«Արմավենու յուղն ամենից հաճախ թաքցվում է նման անունների տակ, այն տրանս ճարպեր է բերում մեր սննդակարգ, դա արագացնում է օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացումը եւ կարող է նպաստել աթերոսկլերոզի առաջացմանը»,-նշել է սննդաբանը։



© NEWS.am Medicine